Եթե դուք չեք հիշում, թե երբ եք վերջին անգամ գրիչով ինչ-որ բան գրել, ապա դուք միայնակ չեք:
Mail Online-ը հաղորդում է, որ, ըստ նոր հետազոտության, թուղթ ու գրիչ օգտագործելու «օրերը հաշված են», քանի որ մեծահասակները հնարավոր է` վեց շաբաթ շարունակ ոչինչ չգրեն գրիչով: Մի աշխարհում, որտեղ մենք անընդհատ մեր մտքերը, հաղորդագրությունները գրում ենք ստեղնաշարի կամ հեռախոսի միջոցով, թուղթն ու գրիչը կորցում են կարևորությունը:
Docmail-ի իրականացրած հետազոտության համաձայն` միջին ժամանակը, որի ընթացքում մեծահասակը ոչինչ չի գրել գրիչով, եղել է 41 օրը, բայց հարցումների արդյուքնում նաև պարզվել է, որ մեծ Բրիտանիայում ամեն երրորդ մեծահասակը 6 շաբաթ շարունակ գրիչ ու թուղթ չի օգտագործել:









































