Թուրքիան պահանջել է ՆԱՏՕ-ի խորհուրդ հրավիրել` Սիրիայում թուրքական հետախուզական ինքնաթիռի կործանման հետ կապված:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաընկերությունը` ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ խորհուրդը երեքշաբթի կքննարկի կործանված ինքնաթիռի հարցը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռը միջազգային օդային տարածքում կործանվել է Սիրիայի իշխանությունների կողմից:








































