Եգիպտոսի վարչական դատարանը հուլիսի 7-ին դիտարկելու է Եգիպտոսի նախկին նախագահ, ցմահ դատապարտման ենթարկված Հոսնի Մուբարաքի փաստաբանների խնդրագիրը, որում խնդրում են ազատ արձակել նրան` հաշվի առնելով առողջական վատ վիճակը: Այս մասին կիրակի օրը հայտնել է եգիպտական «Ալ-Ջումհուրիա» թերթը:
Փաստաբաններն իրենց խնդրագրում վկայակոչում են 1956թ. բանտային օրենքների մասին 36-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կալանքից ազատել ծանր հիվանդներին: Իրավապաշտպանները մատնանշել են, որ նախկին նախագահը տառապում է մի քանի ծանր հիվանդություններով, մասնավորապես` ենթաստամոքսային գեղձի չարորակ քաղցկեղ, արյան հիվանդություն, հիվանդ սիրտ և այլն:
Փաստաբաներն ընդգծել են, որ ավելի վաղ գլխավոր դատախազությունը նախնական կալանքի ժամանակ թույլ էր տվել Մուբարաքին պահել ոչ թե բանտում, այլ սկզբում Շարմ Էլ Շեյխի, ապա` Կահիրեի գրասենյակային հիվանդանոցում:









































