Իրանի իշխանությունները կոչ են արել Սիրիային և Թուրքիային` զսպվածություն ցուցաբերել սիրիացիների կողմից թուրքական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:
Թեհրանը խնդրում է երկու կողմերին էլ` հանգստություն ցուցաբերել, զուսպ լինել և հուսալ, որ հարցը կլուծվի տակտիկական երկխոսության միջոցով: «Մենք հույս ունենք նաև, որ իրավիճակի խաղաղ լուծումը հնարավորություն կտա պահպանել կայունութունը տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին:










































