«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ կավարտի կարիերան, եթե դադարի հաճույք զգալ ֆուտբոլից:
«Ֆուտբոլը խաղ է, որից պետք է հաճույք զգալ, ինչն էլ ես մշտապես անում եմ: Այն օրը, երբ ես ֆուտբոլ կխաղամ առանց հաճույք զգալու, կավարտեմ կարիերաս: Չեմ ցանկանում կորցնել խաղային կիրքը»,- հայտնել է Մեսսին Times Magazine-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում:
Այսօր` հունիսի 24-ին, հանճարեղ ֆուտբոլիստը նշում է իր 25-ամյակը:








































