Գրեթե 700 հազար մարդ շաբաթ օրը ժամանել է Բեռլինի ամենամյա գեյշքերթին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով ակցիայի կազմակերպիչներին: Այն մասին, թե որքան են եղել մասնակիցները ոստիկանության տվյալներով` դեռ հայտնի չէ:
Գեյշքերթի սկիզբը ազդարարել է Բեռլինի քաղաքապետը` հայտնի համասեռամոլ Կլաուս Վովերայտը: Մասնակիցները գունավոր հագուստներով երթով անցել են բեռլինյան փողոցներով, իսկ վերջում դիսկոտեկ է տեղի ունեցել բաց երկնքի տակ:
Այդպիսի արարողություն Գերմանիայի մայրաքաղաքում տեղի է ունենում արդեն 34-րդ անգամ: Այն նվիրված է 1969թ. իրադարձություններին, երբ ՆյուՅորքի գեյբարերից մեկում ոստիկանության լիազորությունների չարաշահումները մեծ հուզումներիառիթ դարձան:







































