ԱՄՆ-ը մտադիր չէ հասնել սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտաքսմանը: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Բոբ Քարրը`իր վստահությունը հիմնավորելով ամերիկյան կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ վերջերսունեցած զրույցով:
Քարրը պատմել է, որ այդ բանակցությունների ժամանակ նա առնվազն երկու անգամ բարձրացրել է Ասանժի մասին հարցը և երկու անգամ էլ նույնիսկ ակնարկ չի լսել, որ նրանք Ասանժին ԱՄՆ-ինհանձնելուծրագրեր ունեն:
«Իմ զրուցակիցները լիովին չկարողացան ժխտել, որ կառավարությունում ինչ-որ մեկը հնարավոր է` մտորել է այդ մասին, բայց ինձ թվում է, որ Վաշինգտոնը դա չի ցանկանա: Ես հասկացրել եմ իմ զրուցակցին, որ մենք ամուր կանգնած են Ասնաժին ոչ մի այլ երկրից ԱՄՆ չուղարկելու դիրքերում»,- ասել է նախարարը:
Նշենք, որ մի քանի օր առաջ Ասանժը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները, չնայած ցուցաբերվող անտարբերությանը, շարունակում են նրա դեմ ուղղված հայց նախապատրաստել:










































