Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ իրենք դեռ պատրաստ չեն ամբողջությամբ վերացնել վիզային ռեժիմը որևէ երկրի հետ:
Դրա պատճառները տեխնիկական են և կապված են ներքին կառույցների անավարտության հետ:
Միևնույն ժամանակ Պոլուխովը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք արդեն վերացրել են վիզային ռեժիմը Ադրբեջանի քաղաքացիների համար և խոստացել, որ արվում է ամեն ինչ խնդիրը հարթելու համար, հաղորդում է APA-Ý:











































