«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական նոր պատերազմը կթաղի Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունը:
«Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերն ի վերջո հաջողությամբ կպսակվեն, սակայն երրորդ կողմն անում է ամեն ինչ, որպեսզի Մինսկի խումբը չկարողանա որևէ առաջընթաց արձանագրել, իսկ շփման գծում լարվածությունը հնարավորինս երկար պահպանվի», – ասել է Վաշաձեն:










































