Մուամար Քադաֆիի վարչակարգի հետ համագործակցության մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքացիների փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը, ըստ որի՝ մեղադրյալները դատապարտվել են տասը տարվա ազատազրկման: Այս մասին հայտարարել է ուկրաինական «Ունիան» գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ին:
Ուկրաինայի տասնինը, Բելառուսի երեք և Ռուսաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել էին Լիբիայում անցյալ տարվա աշնանը՝ Ազգային անցումային խորհրդի կողմից: Նրանց մեղադրել էին այն բանում, որ մասնակցել են ռազմական գործողությունների` սատարելով Քադաֆիին: Ռուսաստանի քաղաքացիներից մեկը դատապարտվել է ցմահ, իսկ մյուս մեղադրյաները` տասը տարվա ազատազրկման:
Բողոքը ներկայացվել է հունիսի 20-ին:







































