Հունիսի 23-ին, ժամը 20.39-ին տեղեկություն է ստացվել, որ Գաջագործների փողոցի թիվ 27 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է 1949 թ. ծնված Լ. Սվաճյանի դին:
Այս մասին «Առաջին լրատվական»–ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ–ից։






































