Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Երկու տերով ծառան

Հայաստանի ներքաղաքական կյանքի այսօրվա հիթային իրադարձությունը Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցն էր «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ նա անդրադառնում էր Գագիկ Ծառուկյանի օրերս արած հայտարարությանը:

Ինչպես հայտնի է, Ծառուկյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ եթե Քոչարյանն ուզենար, ապա իր նախագահության ժամանակ կգլխավորեր ՀՀԿ-ն: Դրան ի պատասխան` ՀՀԿ-ականները բուռն գրոհ սկսեցին Ծառուկյանի դեմ, և նա ի վերջո ստիպված եղավ իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում մեղայականով հանդես գալ` որ միտք չի ունեցել վիրավորել ՀՀԿ-ականներին և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին:

Եվ ահա, երեկվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փաստացի հաստատում է Գագիկ Ծառուկյանին և հայտարարում, որ եթե ցանկանար` կգլխավորեր մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն: Քոչարյանը հայտարարում է նաև, որ 2003 թվականին և 2007 թվականին ՀՀԿ նախընտրական ցուցակները մեկ առ մեկ ճշտվել են իր հետ, ինչպես նաև ինքն է ՀՀԿ կադրային ներուժը համալրել` գործադիր պաշտոնյաներին հորդորելով մտնել ՀՀԿ:

Այլ կերպ ասած` Քոչարյանը, փաստորեն, հայտարարել է, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանով հանդերձ, իրենն է: Բայց, միևնույն ժամանակ, Քոչարյանի հարցազրույցը թերևս ոչ միայն ՀՀԿ-ին և նրա ղեկավարին, այլ նաև ԲՀԿ-ին և հատկապես նրա ղեկավարին` Գագիկ Ծառուկյանին էր ուղղված: Քոչարյանն, ըստ երևույթին, բավական դժգոհ է Գագիկ Ծառուկյանի հեռուստամեղայականից և որոշել է «թեման» անձամբ շարունակել` չվստահելով Գագիկ Ծառուկյանին, ով կարող է ամենապատասխանատու պահին նահանջել կամ մեղա գալ Սերժ Սարգսյանի առաջ:

Ահա այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանն, ըստ երևույթին, իր դժգոհությունն է հայտնում Ծառուկյանից և փորձում է հակահանրապետական մարտավարության իրականացումը գոնե այս պահին վերցնել իր ձեռքը` ըստ երևույթին համարելով, որ պահն իսկապես պատասխանատու և վճռորոշ է և այս ժամանակահատվածում նահանջը կարող է լինել ճակատագրական:

Թեև այդ առումով, իհարկե, Քոչարյանն ինքը բավական խնդիրներ ունի, քանի որ նախագահական պաշտոնը թողնելուց հետո սա հերթական դեպքն է, երբ նա փորձում է ինչ-որ ներքաղաքական գործընթաց նախաձեռնել, սակայն մի հարցազրույց տալուց հետո հարկ է լինում ամիսներ շարունակ լռել` մոլորության մեջ գցելով իր համախոհներին:

Այնպես որ, Քոչարյանն ինքը մի քանի անգամ արդեն իսկ նահանջել է Սերժ Սարգսյանի առաջ, և միանգամայն հավանական է, որ իրադարձությունների զարգացումը վերցնելով իր ձեռքը` Քոչարյանն իր հետնախագահական կենսագրության ընթացքում հերթական անգամ կգործի «մեկ քայլ առաջ` երկու քայլ հետ» սկզբունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում