Երբ գործը վերաբերում է մրցունակությանը, ապա տղամարդիկ ավելի շատ, քան կանայք, անտեսում են բարոյականությունը: Մի շարք թեստեր ցույց են տվել, որ տղամարդկանց վարքագծում անազնվությունը կապված է սոցիալ–մշակութային հանգամանքների հետ, որոնց շրջանակներում նրանք ստիպված են «թողնել» իրենց տղամարդկությունը: Սա պարզել է պրոֆեսոր Սինդի Մեյը:
Ինչպես գրում է Meddaily.ru կայքը, այն ոլորտներում, որտեղ հաջողությունն ասոցացվել է տղամարդկային ուժի հետ, ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են ստել: Գիտնականները պարզել են, որ պարտությունը տղամարդկանց համար անմիջական սպառնալիք է նրանց քաջությանը:
Այս դրույթը ստուգվել է մի շարք փորձերով: Մի խումբ տղամարդկանց առաջարկել են գնահատել մի իրավիճակ, երբ տարեց զույգը վաճառում է տունը` հույս ունենալով, որ գնորդը կպահպանի շինությունը, սակայն իրականում վերջինս ցանկանում է քանդել այն: Մասնակիցները պետք է պատմեին, թե բանակցություններն ինչ կերպ են հարաբերակցվում տղամարդկային կերպարի հետ:
Պարզվել է, որ տղամարդիկ ընդունելի են համարել այն տարբերակը, որ գնորդը չպատմի իր իրական ծրագրերի մասին: Հավելյալ փորձերը ցույց են տվել, որ տղամարդիկ չեն բացառել նաև սուտ խոստումներ տալու, խեղաթյուրված տեղեկատվություն հաղորդելու հնարավորությունը:









































