Պարզվում է` շատ հեշտ է երկար պահպանել սիրային հարաբերությունները: Ինչպես գրում է Raut.ru կայքը, դրա համար պետք է միայն շատ հաճախ ասել «շնորհակալություն»:
Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ զգացմունքների վրա մեծ ազդեցություն է թողնում քաղաքավարությունը:
Հետազոտողները խնդրել են 50 զույգերի, որոնց հարաբերությունները տևել են մոտ 15 ամիս, լրացնել հարցաթերթիկներ: Դրա հետ մեկտեղ փորձի մասնակիցները պահել էին օրագրեր, որոնցում արտահայտել են իրենց զգացմունքները՝ կապված այն բանի հետ, թե ինչքան է նրանց գնահատում իրենց զուգընկերը, և թե իրենք ինչպես են գնահատում զուգընկերոջը:
Այն օրերին, երբ մարդիկ իրենց ավելի պետքական են զգացել, հաջորդ օրն ավելի երախտապարտ են եղել իրենց զուգընկերոջը: Ինն ամիս հարցումն անցկացվել է նույն մասնակիցների միջև: Պարզվել է` այն զույգերը, որոնք ավելի շատ երախտապարտ են եղել միմյանց, դարձել են ավելի նվիրված, իսկ նրանց հարաբերությունները դարձել են ավելի ամուր:










































