Գերմանական «Շարիտե» կլինիկայի պրոֆեսոր Կառլ Մաքս Այնխոյփլը ժամանել է Ուկրաինայի երկաթուղային ճանապարհների խարկովյան հիվանդանոց, որտեղ կզննի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին: Այս մասին ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, հայտարարել է բժշկական հաստատության գլխավոր բժիշկ Միխայիլ Աֆանասևը: «Այնխոյփլը Խարկով է ժամանել երեկ երեկոյան»,- ընդգծել է նա:
Ինչպես ակնկալվում է, գերմանացի մասնագետը այսօր բուժզննման կենթարկի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ապա կվերադառնա Գերմանիա:
Տիմոշենկոն պատիժ է կրում խարկովյան բանտում` ՌԴ-ի հետ 2009թ. կնքված գազային պայմանագրի ստորագրման համար:
Մայիսին նա համաձայնել էր բուժվել խարկովյան հիվանդանոցում՝ պայմանով, որ իր բուժող բժիշկը լինի գերմանական «Շարիտե» կլինիկայից:










































