Ինչպես «Առաջին լրատվականին» քիչ առաջ տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն և Իգոր Պոպովը փետրվարի 9-ին Երևանում հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:





































