Հունիսի 22-ին վթարի ենթարկված հայտնի շոումեն, КВН-ի նախկին առաջատարներից Մարկ Սաղաթելյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանի վիճակը կայուն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ են գտնվում և Գրիգոր Նազարյանը, և Մարկ Սաղաթելյանը: Վերակենդանացման բաժանմունքից հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի և «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները:










































