Նիգերիայում պաշտոնից հեռացվել են պաշտպանության նախարար Բելլո Մուհամմադը և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Օվոյե Ազազին: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ նման որոշում է կայացրել երկրի նախագահը: Հեռացման պատճառների մասին չի հաղորդվում:
Նախագահ ի ներկայացուցիչ Ռեուբեն Աբատին նշել է, որ Ազազիի փոխարեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական կդառնա գնդապետ Սամբո Դասուկին՝ սուլթան Սոկոտոյի՝ Նիգերիայի հոգևոր առաջնորդի զարմիկը: Նոր պաշտպանության նախարարի թեկնածու դեռ չկա:
Փորձագետների կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը կարող է պայմանավորված լինել «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման ակտիվացմամբ: Վերջին շրջանում խմբավորումը հարձակումներ է իրականացնում քրիստոնեական եկեղեցիների վրա. դրանց հետևանքով այս տարվա սկզբին զոհվել է ավելի քան 640 մարդ:










































