Sunday, 21 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

Դիմում-առաջարկ ՀՀԿ-ԲՀԿ օլիգարխներին. Facebook

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում Սևանա լճի հետ կապված հանդես է եկել դիմում-առաջարկով.

«Ադրբեջանը ունի նավթ, իսկ Հայաստանը քաղցրահամ ջուր, որի գինը արդեն այսօր շատ երկրներում նավթից էլ թանկ է, իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով, ուր բնակչությունը սրնթաց տեմպերով աճում է՝ բերելով քաղցրահամ ջրի հսկայական պահանջարկ արդեն 2030թ.-ին մարդկանց 50 տոկոսը տառապելու է քաղցրահամ ջրի պակասից: Ընդ որում ամենաթանկ արժեքը այն ունենալու է հենց մեզ շրջապատող տարածաշրջաններում ու երկրներում՝ Մերձավոր Արևելք, Պարսից ծոցի երկրներ, Միջին Ասիա, Ադրբեջան: Նաև հայտնի է որ 21-րդ դարի պատերազմները լինելու են քաղցրահամ ջրի համար: Սակայն եթե այսօր Ադրբեջանը իր նավթը անգամ թանկ գնով չի վաճառում Հայաստանին, համարելով մեզ իր ոխերիմ թշնամի, ապա Հայաստանը ամեն տարի միլիոնավոր խորանարդ մետր քաղցրահամ ջուր է նվիրում այդ երկրին: Պատճառը. Հայաստանը գրաված օլիգախներն ու օլիգարխիկները Սևանի ափին ամառանոցներ և հյուրանոցներ ունեն, որի պատճառով Հայաստանը չի կարողանում իր այդ բնական պահեստարանում սերունդների համար ամբարել 21-րդ դարի ոսկին: և հենց Սևանի ջրի մակարդակը հասնում է իրենց ամառանոցներին՝ իրենց կառավարությունը հայտարարում է որ այս տարի չորային է և պետք է շտապ ջուր բաց թողնել Սևանից: Դեպի Ադրբեջան:

Ես՝ որպես օլիգարխներին և օլիգարխիկներին պարտված ժողովրդի հասարակ ներկայացուցիչ առաջարկ ունեմ անելու: Շատ էլ որ հաղթել եք ժողովրդին: Առանց ժողովրդի ձեր անսպառ ագահությանը ինչպե՞ս եք հագուրդ տալու: Ուրեմն գոնե մեկ-մեկ էլ լսեք մեր ձայնը և ի նպաստ մեզ էլ քայլեր արեք: Դե իհարկե, առանց ձեր գրպանային շահերին վնասելու (հաղթողներին չեն դատում. ճարներս ի՞նչ): Ուրեմն լսե՛ք: Առաջարկում եմ ձեզ ավելի անկեղծ լինել և Սևանից հերթական անգամ ջուր բաց թողնելու օրենսդրական նախաձեռնության փոխարեն ԱԺ բերել Սևանի ափին գտնվող ձեր սեփականության դիմաց բյուջետային փոխհատուցման հարցը: Հասկանալի է, որ ոչ շուկայական արժեքի, ոչ էլ դրա եռապատիկի հետ դուք չեք համաձայնվի, քանի որ կասեք, որ այդ սեփականությունը ձեզ և ձեր օլիգարխ զավակներին դեռ 1000 տարի եկամուտ պետք է բերի: Դե 1000 տարվա եկամտի փոխհատուցումը ամբողջ ժողովրդով հաստատ չենք ձգի, բայց գոնե մի 100 տարվա եկամտի փոխհատուցման, կարծում եմ, պատրաստ ենք: Որքան կկազմի դա. միլիա՞րդ դոլար: Երկո՞ւ: Ոչինչ: Դրանից տասնապատիկ ավելին եք քամել Հայաստանից: Հայաստանը դրան էլ կդիմանա: Բայց գոնե կիմանանք, որ դրա տասնապատիկը ապագա սերունդները կշահեն: Խոսքը տասնյակ միլիարդավոր խորանարդ մետր քաղցրահամ ջրի մասին է, որը դեռ կարող ենք փրկել, եթե բավարարենք ձեր ագահությունը:

Եթե համաձայնվեք իմ այս առաջարկին, խոստանում եմ իմ բոլոր ընկերներին՝ քաղաքական թե ապաքաղաքական, ԱԺ-ում թե դրանից դուրս՝ խնդրել, համոզել, աղաչել, որ իրենց համաձայնությունը տան այս փոխհատուցման հատկացմանը, որ գոնե ձեր այս մեկ որոշումը լեգիտիմ լինի:»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում