Պարագվայի սենատն այս գիշեր որոշում է կայացրել անվստահություն հայտնել երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս որոշման օգտին քվեարկել է 39 սենատոր, դեմ՝ ընդամենը 4-ը։ Երկրի խորհրդարանը Լուգոյին մեղադրում էր անգործության մեջ, որի հետևանքով տեղի ունեցան բախումներ ոստիկանության և գյուղացիների միջև, և զոհվեց 17 մարդ։
Լուգոն հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել երկրի խորհրդարանի որոշմանը, թեպետ ներկա չի գտնվել նիստին։ Միաժամանակ, նա այս ամենն անվանել է «պետական հեղաշրջում»։ Ավելի վաղ Լուգոյին անվստահություն հայտնելու օգտին քվեարկել էր խորհրդարանի ստորին պալատը։










































