Aгavot.am֊ը երեկ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվել է՝ այն, որ մի շարք օրինագծերի քննարկման ժամանակ մամուլի ընթերցանությամբ էիք զբաղված, թեմա՞ն հետաքրքիր չէր, թե՞ ուղղակի խնդրին խորությամբ արդեն ծանոթ էիք, դրա համար չէիք լսում՝ նա պատասխանել է. «Լիցենզավորման օրենքը չգիտեի՝ ինչի մասին է, իսկ Սևանինը շատ հետաքրքիր էր, դրա համար եմ ներկա՝ ի տարբերություն շատ շատերի»:
«Մեր հարցին՝ դուք, ոչ թե ֆրակցիան, դե՞մ եք, որ Սևանից այդքան մեծ քանակով ջուր բաց թողնվի, թե՞ կողմ եք այս օրինագծին՝ նա պատասխանեց. «Ռոմանտի՞կ պատասխանեմ: էմոցիոնալ՝ դեմ եմ, իհարկե: Ես Սևանի ափին եմ մեծացել, այնտեղ ամեն քարն ինձ հարազատ է»:











































