Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են կատարել ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի դրույթները։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ ԱԳՆ–ը, սիրիական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վալիդ Մուալլեմը Պետերբուրգում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ «վստահեցրել է, որ Դամասկոսը կշարունակի Անանի ծրագիրն իրականացնելը և ՄԱԿ առաքելության դիտորդների հետ համագործակցությունը»:
«Մուալլեմը բարձր է գնահատել ռուսական դաշնության հետևողականությունը, որն ուղղված է Սիրիայի գերիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելուն, Սիրիայի քաղաքացիների քաղաքական կամքը հարգելուն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:










































