Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը կարծիք է հայտնել, որ Լեհաստանը, որն Ուկրաինայի հետ միասին ընդունել է «Եվրո-2012»-ը, պետք է աշխարհի առաջնություն անցկացնելու հայտ ներկայացնի:
Gazeta.pl-ը տեղեկացնում է, որ հայտը կրկին համատեղ է լինելու, բայց այս անգամ կա´մ Չեխիայի, կա´մ Գերմանիայի հետ:
«Մենք պետք է օգտագործենք հնարավորությունը, որը մեզ ընձեռել է «Եվրո-2012»-ը: մենք մեզ միայն լավ կողմերով ենք դրսևորել և ապացուցել, որ կարող ենք ամենաբարձր մակարդակով անցկացնել համաշխարհային ճանաչում ունեցող մրցաշար»,- հայտարարել է Ադամովիչը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունը կընդունի Բրազիլիան: 2018 թվականին Մունդիալը կանցնի Ռուսաստանում, իսկ 2022 թվականին` Քաթարում:




































