Երկար ժամանակ ենթադրվել է, որ տղամարդիկ առավել հաճախ են ցանկանում սեքսով զբաղվել քան կանայք, քանի որ նրանց մոտ բարձր է տեստոստերոնի մակարդակը:
Բայց Միչիգանի համալսարանի հետազոտողների թիմը բացահայտել է, որ կանայք, որոնց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է, ավելի մեծ ցանկություն ունեն ձեռնաշարժությամբ զբաղվելու: Գիտնականների համար հատկապես հետաքրքիր է եղել բացահայտել, որ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող կանայք առավել քիչ են ցանկանում զուգընկերոջ հետ սեքսով զբաղվել: Գիտնականները կարծում են, որ նման բացահայտումը պայմանավորված է մի քանի բարդ գործոններով:
LiveScience.com-ին տված հարցազրույցում հետազոտության գլխավոր հեղինակ Սառա Վեն Էնդերսն ասել է, որ սեքսի հետ կապված գիտական հետազոտությունները հիմնականում արվում են հիվանդությունների և սեռավարակների վերաբերյալ, և քիչ հետազոտություններ են արվում հաճույքի կամ սթրեսի վերաբերյալ: Գիտնականն ասել է, որ այդ տեսանկյունից դեռ չուսումնասիրված բազմազան գործոններ կան:









































