Marca-ն տեղեկացնում է, որ Լոնդոնի «Տոտենհեմ»-ի խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Արդեն 4 մրցաշրջան Մոդրիչը խաղում է լոնդոնյան ակումբում, սակայն այժմ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, որը մշտապես մասնակցում է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկություններին: Ըստ պարբերականի` Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել կիսապաշտպանի հետ, որից հետո Մոդրիչն անձնական պայմանագիր է ստորագրել «Ռեալ»-ի հետ:
2012 թվականի սեպտեմբերին կլրանա Լուկայի 27 ամյակը: Այժմ նա իր կարիերայի գագաթնակետին է գտնվում, իսկ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է նրան տեսնել իր թիմում:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստակամություն էր հայտնել Մոդրիչի տրանսֆերի դիմաց վճարել 35 մլն ֆունտ:








































