Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Վիշապը մեր պատմական հիշողության մեջ պարզապես առասպելական հրեշ չի եղել։
Վիշապն այն սպառնալիքն է, որը տարբեր ժամանակներում վերադառնում է տարբեր դեմքերով՝ վախի, ռևանշի, քաոսի, պետությունը թուլացնելու փորձի ձևով։
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ։
Բայց հայ ժողովուրդն իր քվեով ցույց տվեց՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովրդի կամքից բարձր ուժ չկա»։








































