Հունիսին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը անցկացրել է հարցում` Ռուսաստանի հեռանկարների վերաբերյալ մինչ 2020թ.:
Մասնավորապես ռուսներին հարցրել են, թե որ երկրին կցանկանային, որ նմանվեր Ռուսաստանն ապագայում: Առաջին հորիզոնականում հայտնվել է Գերմանիան:
Հարցախույզին մասնակցածների 12 տոկոսը նշել է, որ կցանկանային` Ռուսաստանը ապագայում նմանվեր Գերմանիային: Վերջինիս հաջորդում են ԱՄՆ-ն ու Շվեյցարիան` 4 տոկոսով:
Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Շվեդիան հավաքել են ձայների 3 տոկոսը, ԽՍՀՄ-ը` 1տոկոսը:
Ընդհանուր առմամբ` հարցախույզին մասնակցել է 1600 մարդ ՌԴ 46 մարզերի 138 բնակավայրում:









































