Մեծ Բրիտանիայում Միլի անունով բենգալյան կատուն աշխատանքի է ընդունվել։ Նա կպահպանի խաղալիքների պահեստը։ Այս մասին հայտնում է Female First-ը։
Խաղալիք արտադրող ֆաբրիկայի աշխատակիցների խոսքով՝ ղեկավարությունը որոշել է կատվին վարձել, քանի որ կենդանին կարողանում է հասնել տարբեր բարձրության մակերևույթների։
Կատվին որոշել են աշխատանքի վերցնել այն բանից հետո, երբ նա սկսել է պարբերաբար հայտնվել ձեռնարկության տարածքում։ Որպես «աշխատավարձ» Միլին կստանա կատվի կեր և ձուկ։
Սպասվում է, որ խաղալիքները կվաճառվեն Սուրբ Ծննդյան տոներին։ Դեռևս հայտնի չէ, Միլին կշարունակի՞ աշխատել տոներից հետո, թե՞ ոչ։








































