Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից:

Մրցույթն անցկացվել է 5 առարկայական խմբերի՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», բնագիտական՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների միջև: Դասվարները մրցույթում ներառվել են անցյալ տարվանից:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 1-ը, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերին: Սահմանված կարգի համաձայն՝ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված են նաև դրամական պարգևներ:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 39 ուսուցիչ: Եզրափակիչ փուլը բաղկացած է երկու` բանավոր և գրավոր մասերից, որոնք անցկացվում են միևնույն օրը: Բանավոր փուլի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ և բանավեճեր, իսկ թեստային փուլը ներառում է առարկայի դասավանդման մեթոդների վերաբերյալ հարցաշար:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ:
Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը, կարևորելով ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ մրցույթի նպատակն է հանրային և հոգևոր կյանքում մանկավարժի դերի և հեղինակության բարձրացումը: Նա նաև նշել է, որ նախատեսվում է մրցույթի շրջանակն ընդլայնել՝ առաջիկա տարիներին կընդգրկվի նաև «լավագույն դաստիարակ» անվանակարգը, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները ևս հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում