Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը մեղադրվում է 2011թ. Օսլոյում պայթյուն իրականացնելու ու Ուտոյե կղզում 77 մարդու սպանության մեջ, փաստաբանն այսօր դատարանին կխնդրի մեղադրյալին անմեղսունակ ճանաչել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Դա վերջին փուլը կլինի շուրջ 10 շաբաթ տևած, լարված դատական գործընթացում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ընդ որում` ԶԼՄ-ները նկատում են, որ փաստաբանի տվյալ պահանջը կրելու է զուտ ձևական բնույթ ու քչերն են հավատում, որ դատարանը կհամաձայնի ազատել Բրեյվիկին:
Հաղորդագրություններում նշվում է, որ Բրեյվիկի փաստաբանը գիտակցում է, որ դատարանը ոչ մի կերպ չի համաձայնի նրա վրայից հանել մեղադրանքները: Սակայն քանի որ անձամբ ահաբեկիչն իրեն մեղավոր չի համարում, նման դիրքորոշում պետք է ունենա նաև նրա փաստաբանը:
Բացի այդ` ինչպես սպասվում է, պաշտպանությունը պետք է փորձի դատարանին համոզել նրանում, որ Բրեյվիկը մեղսունակ է ու կարող է պատասխանատվություն կրել իր արարքների համար:
Եթե փաստաբանի փաստարկները համոզիչ լինեն, ապա ահաբեկիչը կդատապարտվի, իսկ եթե անմեղսունակ ճանաչվի` կուղարկվի պարտադիր բուժման:










































