Yves Saint Laurent նորաձևության տան ղեկավարությունը որոշել է փոխել ֆրանսիական լեգենդար նորաձևության տան անվանումը:
Բոլորին հայտնի YSL խորհրդանիշն այսուհետ չի լինի աքսեսուարների, դիմահարդարման միջոցների ու պարֆյումի վրա:
Ղեկավարությունը որոշել է վերանվանել նորաձևության տունը՝ Saint Laurent Paris՝ ազատվելով ընկերության լոգոտիպում առկա Y տառից: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Այն մասին, որ նորաձևության տանը կատարվում են լուրջ փոփոխություններ, վկայում է Էդի Սլիմանին ընկերության կրեատիվ տնօրեն նշանակելու փաստը:
Նոր լոգոտիպը, ինչպես նաև Սլիմանի կանացի նոր հավաքածուն հնարավոր կլինի տեսնել աշնանը Փարիզի նորաձևության շաբաթին:









































