Saturday, 13 06 2026
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Արցախի սահմանները ՀՀ սահմաններն են, և պաշտպանելով Օմարը կամ Մռավը՝ պաշտպանում ենք Երևանն ու Գյումրին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂ ԱԺ պատգամավոր և նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

– Պարոն Բալասանյան, Ձեր կարծիքով` Հայաստանի և ԼՂՀ-ի միջև առկա կապերն ինչո՞ւ խորը չեն, տնտեսական հարաբերություններ ինչո՞ւ չկան: Դիցուք՝ ի՞նչն է խանգարում, որ Հայաստանը Ղարաբաղից գյուղմթերք ներկրի:

– Արցախի տնտեսական կապերի թուլության հիմնական պատճառը թույլ զարգացած տնտեսությունն է: Գյուղմթերք արտահանելու համար նախ հարկավոր է այն արտադրել: Արցախի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի տեղական արտադրության ու ծառայությունների խրախուսումը` տեղական և արտաքին ներդրումների ներգրավման միջոցով: Մեր նախընտրական ծրագրի գյուղատնտեսության վերաբերյալ բաժինը կազմվել է` հաշվի առնելով ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի Արցախի գյուղատնտեսության ոլորտում անցկացրած հետազոտությունները: Գյուղատնտեսության արդյունավետ զարգացումը թույլ կտա հինգից յոթ տարվա մեջ ապահովել Արցախի ու Հայաստանի Հանրապետության պարենային ապահովվածությունը:

– Հետևո՞ւմ եք ԼՂ կարգավորման դինամիկային, ի՞նչ կասեք երկու օր առաջ Մեքսիկայում Օբամայի, Պուտինի ու Օլանդի հայտարարության մասին… Այդ հայտարարությունը ի՞նչ է ենթադրում` ԼՂ-ի որպես բանակցությունների կողմի համար, որը բանակցային գործընթացից քանի տարի դուրս է մղված…

– Ողջունելի է երեք նախագահների հավատարմությունը արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք սրտի, նման հայտարարությունները ոչինչ չեն տալիս հակամարտող կողմերին: Սահմանագծում շարունակվում են զինվորներ զոհվել: Սրա դեմն առնելու միակ ձևը ոչ թե ինչ-ինչ նախագահների հայտարարություններին սպասելն է, այլ մարտական հերթապահության մեթոդները փոխելը: Սահմանագծի ամբողջ երկայնքով պետք է կառուցվեն ժամանակակից պաշտպանական կառույցներ՝ ժամանակակից զենքին և զինտեխնիկային համապատասխան: Պետք է ամեն ինչ անել, որ հայ զինվորի խոցելիության տոկոսը շատ ցածր լինի:

Վերադառնալով նախագահներին՝ պետք է նշել, որ 1994թ. մայիսից առ այսօր խախտվող հրադադարի ռեժիմը միջնորդ կառույցների թուլության և անկարողության հետևանքն է, քանզի նրանք երբևիցե չեն ֆիքսել հրադադարը խախտողին և պատասխանատվության չեն ենթարկել: Իսկ գլխավոր պատճառն այն է, որ մինչ այսօր չի տրվել պատերազմի գնահատականը՝ ով է սկսել պատերազմը և ով է մեղավոր: Եթե ժամանակին տրվեր նման գնահատական, ապա այսօր չէր շարունակվի դիրքային հրաձգությունը: Կարծում եմ` այսօր էլ ուշ չէ, և համանախագահ երկրների ղեկավարները կարող են նման գնահատական տալ:

– Կա՞ ԼՂՀ-ում այն գիտակցությունը, որ ԼՂՀ-ի փրկությունը Երևանում չի, Ստեփանակերտի ներսում է, որ այդտեղի անվտանգության երաշխավորը ոչ թե պիտի լինի Երևանից ստացված բյուջեն ու ռազմուժը, այլ՝ ներքին ժողովրդավարությունը…

– ՀՀ և ԼՂՀ հարաբերություններում կարևորում եմ երկու երկրների միջև ռազմավարական դաշինքի ձևավորման մասին միջպետական պայմանագրի ստորագրումը` որպես ՀՀ կողմից Արցախի Հանրապետության ճանաչման սկզբնական քայլ: Արցախյան հակամարտության հետ կապված` ՀՀ և ԼՂՀ լիազորությունների և պատասխանատվության ոլորտների հստակ սահմանում, որտեղ Երևանին հատկացված կլինի Արցախի ժողովրդի երաշխավորի դեր: Արցախի անվտանգությունը տարբեր բաղադրիչներից է բաղկացած: Մեր զինված ուժերը միասնական կառույց են, և կոռեկտ չեմ համարում «Երևանից ստացված ռազմուժ» ձևակերպումը: Արցախի սահմանները ՀՀ սահմաններն են, և պաշտպանելով Օմարը կամ Մռավը` պաշտպանում ենք Երևանն ու Գյումրին:

– Մինչև ե՞րբ պետք է միջին ղարաբաղցին երազի Երևանի կենտրոնում տուն ունենալու մասին, այսինքն` հավերժ ճամպրուկային տրամադրություն է կարծեք, և մարդկանց գիտակցության մեջ մտած է, որ միևնույն է, գնալու են:

– Ցավոք սրտի, վերջին տարիներին տեղի է ունեցել արցախյան էլիտայի որոշ անդամների տեղափոխություն դեպի Երևան, այսօր էլ կան արտագաղթի նշաններ: Սակայն դա ամբողջովին հեռու է հարցի մեջ ձեր նկարագրած պատկերից: Արցախցին ձգտում է շենացնել իր տունը, համայնքը, երկիրը: Մեր հիմնական նպատակը նրանց այդպիսի հնարավորություն տալն է:

– Համակարծիք չե՞ք, որ ՀՀ տեղափոխվելու ցանկությունը մեծապես նպաստում է անտարբեր մթնոլորտի ձևավորմանը… Մի՞թե դա չի ազդում նոր սերնդի մտածողության վրա…

– Ցավոք Հայաստանը երևանակենտրոն է: Եվ Արցախի համար էլ Երևանը գլխավոր կրթական, առողջապահական, տնտեսական կենտրոնն է: Ամեն տարի բազմաթիվ ուսանողներ են մեկնում ՀՀ մայրաքաղաք` սովորելու: Նրանցից շատերը մնում են այնտեղ: Սակայն հակառակ երևույթն էլ կա: Այսօր Քարվաճառում, Բերձորում, Ստեփանակերտում, Արցախի այլ քաղաքներում և շրջաններում բնակվում են կրթված, նախաձեռնող ու ստեղծագործ երիտասարդներ, որոնք ոգևորիչ օրինակ են իրենց սերնդակիցների համար: Նոր սերնդի կերպարը ես այս երիտասարդների դիմանկարով եմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում