Saturday, 27 06 2026
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել

Բելառուսում լեհ լրագրող է ձերբակալվել

Լեհական «Газетa Выборчa» թերթի լրագրող Անջեյ Պոչոբուտը ձերբակալվել է բելառուսական Գրոդնո քաղաքում։ Այս մասին հայտնում են բելառուսական ընդդիմադիր ինտերնետ ռեսուրսները։

Լրագրողին, որն արդեն 2011-ի ամռանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ դատավճռի իրագործման երկամյա հետաձգմամբ, կրկին մեղադրում են հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զրպարտելու մեջ։

Պոչոբուտին ձերբակալել են նրա տանը, որտեղ խուզարկություն է անցկացվել։ Լրագրողից առգրավել են համակարգիչը և նրան տարել հարցաքննության, սակայն նա հրաժարվել է պատասխանել իրեն ուղղված հարցերին։ Նրան ուղարկել են Գրոդնոյի բանտ։

Մեղադրանքի համար հիմնավորում են հանդիսացել «Хартия’97»-ի և «Белорусский партизан»-ի կայքերում հրապարակված Պոչոբուտի հոդվածները։ Իր նյութերում լրագրողը կարծիք էր հայտնել, թե Լուկաշենկոն ազդել է Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության գործի արդյունքի վրա։

Պոչոբուտը առաջին գործով դատապարտվել էր 2011-ի հուլիսին։ Այդ ժամանակ նա իրեն մեղավոր չէր ճանաչել և հայտարարել էր, որ Լուկաշենկոյին ոչ թե զրպարտել է, այլ պարզապես առաջնորդի գործողությունները կոշտ քննադատության է ենթարկել։ Դատարանը զրպարտություն է տեսել նախագահի հասցեին հնչեցված «բռնապետ» բառում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում