Wednesday, 17 06 2026
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը

Սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան

Այսօր՝ հունիսի 22-ին գիշերը ժամը 3-ի սահմաններում հրազենային մահացու վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես News.arrmeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները:

Գ. Շամշյանը հայտնել է, որ իր տեղեկություններով սպանվածը Երևանի Երկաթուղայինների 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչ 31-ամյա Սուրեն Զորոյանն էր, ով արդեն մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 9-րդ փողոցի սկզբնամասից:

Գ. Շամշյանը նաև հայտնոել է, որ գիշերը ժամը 2.30-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ս. Զիրոյանի ուղղությամբ, ով էլ տեղում մահացել է:

Սպանության վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել և առգրավել է ինքնաձիգը իր խլացուցիչով՝ լիցքավորված 19 փամփուշտով, հայտնաբերվել է նաև կրակված 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի (սպանություն), 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատել են նաև Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Ս. Զորոյանը հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան էր, իսկ նրա հորեղբայրը նույնպես հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Խելառ Վարդգեսն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում