Այսօր կեսգիշերն անց՝ ժամը 01.35-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած՝ հայտնի շոումեն, «КВН»-ի նախկին առաջատարներից Մարկ Սաղաթելյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհին: Ըստ բժշկուհու՝ նրանք գիտակից վիճակում են և անցնում են հետազոտություններ: «Չեմ ուզում ձեզ վախեցնել՝ նրանց վիճակը կայուն ծանր է»,- ասաց բժշկուհին:
Հիշեցնենք, որ Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները։









































