Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Ռուսաստանի որոշ դիրքորոշումներ սպառնալիք են ՀՀ անկախությանը. փորձագետ

Հայաստանում ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը մինչև ընթացիկ տարվա ավարտը կրկնապատկելու Ռուսաստանի որոշումը զուտ ռազմական-պաշտպանական նշանակության չէ, ավելին՝ մեծ է հարձակողական սպառազինության նշանակությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Երևույթը պետք է դիտարկել հարավային ուղղությամբ ռուսական ներկայության ավելացման և ակտիվացման համատեքստում, գոնե այն տարածաշրջանում, որը ռուսները համարում են իրենց հարավային օկրուգի պատասխանատվության գոտի: Այսպիսով, Հայաստանում ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը մինչև ընթացիկ տարվա ավարտը կրկնապատկելու գաղափարն ամենևին էլ պաշտպանական նշանակություն չունի»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայի և Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման տարրեր դեռս չեն նկատվում (իսկ այս երկու խնդիրներում Ռուսաստանն իր հստակ շահերն ունի), Հարավային Կովկասը ռազմավարական կարևորություն է ձեռք բերում:

«Ռուսաստանը, բնականաբար, մտածում է՝ ինչպես երկարաձգի և դիվերսիֆիկացնի՝ դրանով իսկ հավերժացնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում: Սա ինքնանպատակ չէ, քանի որ Հարավային Կովկասով են անցնում Արևելք-Արևմուտք կոմունիկացիաները, բացի այդ՝ տարածաշրջանը ներառված է «Հարավային էներգետիկ միջանցք» նախագծի մեջ: Վերջինս մրցակից է ռուսական «Գազպրոմի» շահերին: Պարզ է, որ ռազմական ներգործությամբ Ռուսաստանը փորձում է պահպանել Եվրոպային Արևելքից էներգամատակարարման ունեցած գործում իր մենաշնորհը, հետևաբար այդ երկիրը շահագրգռված է պահպանել տարածաշրջանի մասնատվածությունն ու կոնֆլիկտները»,- ասաց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանը նաև նկատեց, որ Ռուսաստանը, Հարավային Կովկասում ավելացնելով ռազական ներկայությունը, փորձում է իր հետ չհամաձայնող տարածաշրջանային սուբյեկտներին բերել իրեն ձեռնտու որոշումների հետ համաձայնության: «Այդ երկիրն անում է ամեն ինչ, որպեսզի անհնար լինի հրաժարվել իր առաջարկներից: Սա լրջագույն սպառնալիք է տարածաշրջանին: Այս նկրտումներին պետք է դիմակայել, ընդ որում՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային ուժերով: Ռուսաստանի նման դիրքորոշումը նախևառաջ սպառնալիք է ՀՀ անկախությանը: Այն փակում է բոլոր հնարավոր ճանապարհները՝ ուղղված հարևանների հետ հարաբերությունների բարելավման Հայաստանի ջանքերին: Ստացվում է, որ մեր երկիրը պետք է հավերժ «բարեկամություն» անի Ռուսաստանի հետ, ինչը ժամանակը դարձնում է մեր իսկ թշնամին»:

Ամփոփելով՝ փորձագետն ընդգծեց, որ ինքն առաջիկա ամիսներին Հայաստանի դիվանագիտության համար ծանր ժամանակաշրջան է կանխատեսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում