Ռուսաստանը պատրաստվում է աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը՝ Մալի միջազգային ռազմական կոնտինգենտ մտցնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Այդ քայլը պայմանավորված է Մալիի հյուսիսում առաջ եկած անջատողական գործողություններով: Թերթը վկայակոչում է Ռուսաստանի դիվանագիտական շրջանակների իր աղբյուրը, որի համաձայն՝ այժմ ավարտին է հասցվում փաստաթղթի մշակումը, որից հետո այն կարող է միաձայն ընդունվել:
Միջազգային խաղաղապահական գործողություններ ծավալելու խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմել էին Աֆրիկյան միության և Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության մեջ մտնող 15 պետություններ: