Moody’s վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է միջազգային խոշորագույն 15 բանկերի վարկանիշները։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով կայքում տեղադրված հաղորդագրությանը։
Համաձայն այդ հաղորդագրության՝ նվազեցվել են ամերիկյան Bank of America-ի, Citibank-ի, Goldman Sachs-ի և JPMorgan Chase-ի, բրիտանական HSBC-ի, Barclays-ի և Royal Bank of Scotland-ի, ֆրանսիական BNP Paribas-ի, շվեյցարական Credit Suisse-ի, գերմանական Deutche Bank-ի վարկանիշները։ Այս բանկերից 4-ի վարկանիշը նվազեցվել է մեկ կետով, 10-ինը՝ 2, իսկ շվեյցարական Credit Suisse-ը՝ միանգամից 3 կետով։