Ըստ երևույթին՝ Քիմ Քարդաշյանը վերջապես գտել է իր արքայազնին: Քիմն ու Քանյեն հիանալի ժամանակ են անցկացնում Փարիզում` ապացուցելով, որ իրենց հարաբերությունները պարզապես հանրության ուշադրությունը գրավելու համար չեն։
MTV.com-ը հաղորդում է, որ Քիմն իր զուգընկերոջ հետ հարաբերությունների մասին խոսել է Օփրա Ուինֆրիի մոտ: Նա հարցազրույցի ժամանակ ասել,է որ Քանյեին ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ ճանաչում է, և իրենք արդեն 6 կամ 7 տարի է, որ ընկերներ են։ Ըստ Քիմի՝ հաճելի է լինել Քանյեի կողքին, քանի որ վերջինս միշտ հարգում է ու հասկանում իրեն, գիտի ամեն բան իր մասին: Քիմը նաև ասել է, որ իր ու Քանյեի կյանքում նմանությունները շատ են, ինչն էլ միավորում է իրենց:








































