Մեքսիկայում զինվորականները հայտարարում են ամենահետախուզվող, «թզուկ» մականունով նարկոբարոն Խոակին Գուզմանի որդու ձերբակալման մասին:
Ալֆրեդո Գուզման Սալազարը ձերբակալվել է Խալիսկո նահանգում: Նրա հայրը հանդիսանում է հզորագույն «Սինալոա» նարկոկարտելի ղեկավարը: Խոակին Գուզմանը հիմա հետախուզման մեջ է այն բանից հետո, երբ նրան 2001 թ. հաջողվել էր փախչել բանտից:
Վերջերս մի քանի մարդ է ձերբակալվել նարկոբարոնի շրջապատից:








































