Ավստրալիացի դատավորը Apple ընկերությանը տուգանել է 2.2 միլիոն դոլարով` սպառողներին նոր iPad-ի 4G հնարավորության մասին սխալ տեղեկություն տալու համար:
Daily Mail-ը գրում է, որ դաշնային դատարանի դատավոր Մորդի Բրոմերգը վճռել է, որ ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունն ավելի քան երկու ամիս շարունակ սխալ տեղեկություն է հաղորդել սպառողներին:
Ընկերությունը պնդել էր, որ iPad-ը կարող է ավտոմատ կերպով միանալ 4G-ի ցանցին, որը, սակայն, Ավստրալիայում հնարավոր չի եղել: Ավստրալիայի օգտատերերը կարող էին օգտագործել միայն 3G արագությունը:









































