Ումար Պատեկը, ով կասկածվում է Բալի կղզում 2002 թ. հոկտեմբերին ահաբեկչության կազմակերպման մեջ, ինդոնեզական դատարանի վճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Պատեկի դատավճիռը կայացվել է հունիսի 21-ին: Նա մեղավոր է ճանաչվել 6 կետով, այդ թվում` դիտավորյալ սպանության, պայթուցիկ սարքի պատրաստման համար:
Դատարանում նա խոստովանել է, որ մասնակցել է պայթուցիկ սարքերի պատրաստմանը, սական չի մասնակցել ահաբեկչության իրականացմանը: Նա ներողություն է խնդրել պայթյունից տուժածների հարազատներից:
Ահաբեկչությունը կատարվել էր Կուտա զբոսավայրի գիշերային ակումբում: Դրա հետևանքով մահացել էր 202 մարդ, հիմնականում՝ արտասահմանցիներ:
Մեղադրող կողմը Պատեկի համար պահանջում էր ցմահ բանտարկություն:
Ումար Պատեկը կալանավորվել էր 2011 թ.՝ պակիստանյան Աբոտաբադում:








































