Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա գյումրեցի Սյուզաննա Հովհաննիսյանին

16-ամյա Սյուզաննա (Սուսաննա) Հովհաննիսյանն աշխատել է Կրասնոյարսկում` իր մորաքույր Ալինա Հովհաննիսյանի մոտ՝ «Կրասնոյարսկ» առևտրի կենտրոնի ամառային սրճարանում: Աղջիկն աշխատել է թե՛ սրճարանի խոհանոցում, թե՛ որպես մատուցողուհի մինչ այն պահը, երբ անհետացել է: Այս մասին հայտնում է krsk.kp.ru-ն:

Հունիսի 10-ին Սյուզաննան գնացել է սրճարան՝ մորաքրոջ մոտ, ով ժ. 11.00-ին գնացել է տուն, սակայն սրճարանը լի է եղել հաճախորդներով, ու Սյուզաննան մնացել է, որպեսզի օգնի իր գործընկերներին։ Մորաքույրը նրան թողել է մի պայմանով, որ սրճարանատերերը փակելուց հետո նրան միանգամից տուն տանեն: Գիշերը՝ ժ. 2.00-ի սահմաններում Ալինան լսել է, թե ինչպես է իրենց տանը մոտեցել մեքենան, Սյուզաննան դուրս է եկել ավտոմեքենայից, հրաժեշտ տվել ընկերներին ու մտել շքամուտք, սակայն այդպես էլ չի բացել բնակարանի դուռը:

10 րոպե անց անհանգստացած Ալինան սկսել է զանգել զարմուհուն բերած ընկերներին, նրանք վերադարձել ու սկսել են միասին աղջկան փնտրել բակում, ապա հարակից տարածքներում, սակայն՝ ապարդյուն։

Հարազատները սպասել են մինչև հաջորդ օրը, ապա գնացել են ոստիկանություն:

Մորաքույրը հայտնել է, որ Հայաստանում աղջկա տատիկը հիվանդ է, իսկ ծնողներին վախենում են հայտնել նրանց դստեր անհետացման լուրը: Կինը խոստովանել է, որ վիճել է զարմուհու հետ նրա անհետացման նախօրեին ու սպառնացել աղջկան հետ ուղարկել Հայաստան, իսկ աղջիկը չէր ցանկանում վերադառնալ հայրենիք:

Սյուզաննան իր ընկերուհիներից մեկին` 16-ամյա Դաշային պատմել է, որ ցանկանում է փախչել տնից: Ալինայի խոսքերով` աղջկա շփման շրջանակը խիստ նեղ է եղել, քաղաքը վատ է ճանաչել` Գյումրիից նա միայն անցած տարվա սեպտեմբերին է տեղափոխվել մորաքրոջ մոտ:

Գյումրիում աղջկան դաստիարակել է տատիկը, աղջիկը ցանկանում էր ընդունվել բժշկական ուսումնարան, սակայն հղի մորաքրոջն օգնական է անհրաժեշտ եղել, ու նա գնացել է Կրասնոյարսկ:

Ալինայի խոսքերով` ինքն ու ամուսինը հսկել են աղջկա ամեն քայլը, իմացել` որտեղ է և ում հետ: Մորաքույրը պատմել է, որ Սյուզաննայից խլել են բջջայինը, երբ նկատել են, որ նա sms է գրում ինչ-որ մեկին: Պարզվել է, որ աղջիկը Միշա անունով ուզբեկ երկրպագու ունի, ով նրանից շատ մեծ է ու թիկնապահ է աշխատում:

Ալինան ասել է, որ աղջկան Միշայի մոտ էլ չեն գտել: Անհետացումից հետո պարզվել է, որ նա երկրորդ բջջայինն է ունեցել, որը թաքցրել է մորաքրոջից: Այդ համարով կինը sms-ներ է ուղարկել` խնդրելով զարմուհուն հետ վերադառնալ, սակայն դրանք մնացել են անպատասխան:

Ոստիկանությունը տեղեկություններ չի տրամադրում որոնողական աշխատանքների մասին: Աղջկա անհետացման գործով քրեական գործ չի հարուցվել, թեև անհետացման քրեական վարկածը չի բացառվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում