Ինդոնեզիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ: Ավելի քան 30 մարդ այրվածքներով և այլ վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Իսկանդեր Սիտումպուլին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆոքքեր Ֆ-27 ինքնաթիռը կործանվել է և ընկելՋակարտայի բնակելի թաղամասի վրա: Ինքնաթիռում եղած 7 մարդուց 6-ը զոհվել են, մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կործանման վայրում պայթյուններ են տեղի ունեցել և ուժեղ հրդեհ է բռնկվել: Աղետի վայրում շարունակվում են աշխատանքները:










































