Ռուսաստանը պահպանում է ռազմատեխնիկական համագործակցությունը Սիրիայի հետ, բայց զերծ է մնում այնպիսի զենքի մատակարարումից, որը կարող է կիրառվել ցուցարարների դեմ: Այս մասին ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք կցանկանայինք Ռուսաստանի օրինակին հետևելու կոչ անել նաև մյուս երկրներին, որոնք իրականացնում են ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի մատակարարումներ այդ և այլ տարածաշրջաններ, որտեղ գոյություն ունի խաղաղ բնակչության նկատմամբ նման զենքի օգտագործման վտանգ»,- ասել է Լուկաշևիչը:









































