Google ընկերությունը ներկայացրել է մեռնող լեզուների փրկության նախագիծ: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
Ստեղծվել է կայք, որտեղ ներկայացված է ինֆորմացիա` ոչնչացման եզրին գտնվող լեզուների մասին: Կայքում կարելի է գտնել տեսագրություններ` այդ լեզուներով խոսող մարդկանց մասնակցությամբ:
Google-ի հաղորդագրությունում ասված է, որ ընկերությունը նախագծին տրամադրել է միայն տեխնիկական ռեսուրսներ: Մոտ ժամանակներս նախատեսվում է նախագիծն ամբողջովին տրամադրել հոգաբարձուների խորհրդի ղեկավարմանը: Խորհուրդը կազմված կլինի մի քանի խոշոր միջազգային լեզվաբանական կազմակերպություններից:
Կայքի տվյալների բազայում նշումներ կան ներկայում 3054 լեզվի մասին: Այդ լեզուների կրողների աշխարհագրական վայրը հնարավոր է գտնել հատուկ ինտերակտիվ քարտեզով:








































