Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

Հայության ռազմավարական շահերը վտանգված են. «Սարդարապատ»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին:

Իրադարձությունների զարգացման միտումները խոսում են այն մասին, որ հայության ռազմավարական շահերը վտանգված են ինչպես Արցախում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում, առաջին հերթին` Սիրիայում, որտեղ իրավիճակի հավանական վատթարացումը կարող է հանգեցնել հայերի զանգվածային տեղահանության և արտագաղթի:

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պատկերի մեջ հայության կենսական շահերի առավելագույն իրացումն ապահովելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է հայ ժողովրդի ձեռքում պահել Արցախյան հակամարտության լուծման բանալին, ինչի գրավականը հետևյալ գործոններն են.
Արցախի հայաբնակություն,

ազգային բանակով պաշտպանվածություն,

դիրքային և ռելիեֆային առումներով օպտիմալ սահմանային գծով պարփակված պաշտպանական ենթակառույցի առկայություն:

Մինչդեռ Հայրենիքի հազարամյա հողին կյանք ու շունչ հաղորդելու փոխարեն ՀՀ և ԼՂՀ վարչախմբերը իրենց իշխանությունը ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են հակամարտության լուծման իրավունքն իրենց վերապահած ուժային կենտրոնների շահերին չխոչընդոտելու և դրանց համահունչ լինելու անողնաշար վարքագիծ: Նրանք հայրենի հողի ազատագրված հատվածները ներկայացնում են ընդամենը որպես անվտանգության գոտի ստեղծելու նպատակով զբաղեցված տարածքներ, որոնք հակամարտությունն այդ ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծվելու պարագայում նախատեսում են վաճառքի առարկա դարձնել:
Այս անհեռանկար, պարտվողական և հայության ներուժն սպառող քաղաքականության հետևանքով ոչ միայն կասեցվել է հրադադարի հաստատումից հետո սկիզբ առած բնակեցման գործընթացը, այլև տեղի է ունենում վերաբնակիչների արտագաղթ, ինչը սպառնում է ազատագրված տարածքների վերջնական հայաթափման հետևանքով հակամարտությունն ի վնաս հայության լուծելու առարկայական նախադրյալների ձևավորմամբ:

ՀՀ և ԼՂՀ վարչախմբերն իրենց քաղաքական սնանկության բացը փորձում են լրացնել Ադրբեջանական կողմի դիվերսիոն ակտերին սիմետրիկ պատասխաններ տալով, ինչն իրականում ընդամենը բանակի նվազագույն ու առօրյա պարտականությունն է և նույնիսկ հակառակորդի գործողություններից մի քանի անգամ արդյունավետ իրականացնելու պարագայում չի կարող դառնալ զսպման գործոն:

«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ազդարարում է, որ ռազմական առումով լուծված Արցախյան հարցի ամբողջական ու անշրջելի լուծման միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է և դրանց յուրացումն ու բնակեցումը զարգացման համընդգրկուն ազգային ծրագրի վերածելը: Որպես այդ ծրագրի բաղադրիչ պետք է դառնա Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության զոհերի հետնորդներին իրենց ներկա բնակության երկրներում սպառնացող աղետալի հետևանքներից փրկելու նպատակով կենսական տարածքի տրամադրումը: Հապաղումը հավասարազոր է հանցավոր անգործության, քանզի անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի երկրների հայկական գաղութների, առաջին հերթին՝ սիրիահայության, գործոնի կազմալուծմանը և զգալի չափով կնվազեցնի Արցախի հարցի ամբողջական հայանպաստ լուծման փաստական նախադրյալների ձևավորման ռեսուրսը:

Նման պայմաններում ընթացող Արցախի Նախագահի ընտրություններում ներգրավված ժողովուրդը, բանակն ու քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել, որ Արցախի անկախությունը պետք է օգտագործվի բացառապես ի նպաստ Արցախը ՀՀ-ին վերամիավորման, նրա տարածքի հայացման և հայրենացման, քանզի մնացած բոլոր ճանապարհները Հայ ազատամարտիկների արյան ու Հայ ժողովրդի կրած զրկանքների ուրացում է և դավաճանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում