Ավստրալական դատարանը Apple ընկերությանը տուգանել է 2,25 մլն դոլարով` նոր iPad-ի սխալ գովազդի համար, որը գնորդներին շփոթության մեջ է գցել:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, երրորդ սերնդի iPad-ի բջջային չիպը աշխատում է միայն ԱՄՆ-ի և Կանադային օպերատորների LTE (4G) բջջային ցանցերի հաճախականությամբ: Եվ չնայած այն չի աջակցում Ավստրալիայի և այլ երկրների LTE-ցանցերին, սակայն 4G-ի մասին հիշատակվում է գովազդում:
Մարտի վերջին Ավստրալիայի Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Apple-ի դեմ` շփոթեցնող գովազդի համար:









































