Airbus 330 ինքնաթիռը վայրէջք է կատարել Մեմ նահանգի օդանավակայանում` օդաչուի խցիկում առաջացած ծխի պատճառով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Scandinavian Airlines-ին պատկանող ինքնաթիռը թռչում էր ամերիկյան Նյու Ջերսի քաղաքից դեպի Կոպենհագեն:
Ինքնաթիռում գտնվել է 230 ուղևոր ու անձնակազմի 12 անդամները:
Վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել։ Ուղևորներին տեղավորել են քաղաքի հյուրանոցներում։
Տարվում է միջադեպի հետաքննություն։










































