Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների շրջանում «արքայական ակումբ»-ի` «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի իրավունքները ձեռք բերելու վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «քաղաքայիններ»-ի կիսապաշտպանին իր թիմի կազմում ընդգրկելու նպատակ ունի, և ակումբի ղեկավարներն արդեն համապատասխան աշխատանքներ են սկսել այդ ուղղությամբ:
Հարցման արդյունքում պարզվել է, որ «Ռեալ»-ի երկրպագուների 42 %-ը կվճարեր 50 մլն եվրո Սիլվայի տրանսֆերի դիմաց:
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել են «արքայական ակումբ»-ի 22 400 երկրպագուներ:








































